ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել Ուկրաինային ռազմական օգնության նոր տրանշի շուրջ |factor.am|

factor.am: ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել Ուկրաինային ռազմական օգնության նոր տրանշի շուրջ: Այս մասին այսօր հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, փոխանցում է Ինտերֆաքսը:

«Ես ողջունում եմ ԵՄ ԱԳ նախարարների որոշումը Ուկրաինային օգնության հինգերորդ տրանշի վերաբերյալ: Այժմ ԵՄ օգնության ընդհանուր ծավալը, որը նախատեսում է Ուկրաինայի զինված ուժերին սպառազինության և տեխնիկայի մատակարարում, հասել է 2,5 միլիարդ եվրոյի»,- ասել է նա թվիթերում:

Ավելի վաղ եվրոպական լրատվամիջոցները հայտնել էին, որ ընթացիկ տրանշը կկազմի 500 մլն եվրո։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով