Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ |iravaban.net|

iravaban.net: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ մահվան պատճառներն ու մյուս հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Թեև ցավալի դեպքը տեսախցիկների առջև է տեղի ունեցել, և այդ պահին որևէ հանցավոր արարքի մասին տվյալներ չկան, բայց հիմք ընդունելով կյանքի իրավունքի երաշխավորման մասին ՄԻԵԿ պահանջները և նկատի ունենալով, որ Արմեն Գրիգորյանը գտնվել է անազատության մեջ՝ փակ հիմնարկում, մահվան պատճառներն ու մյուս հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ»,-նշել է նա։

Ինֆոքոմի հարցին ի պատասխան՝ Գոռ Աբրահամյանը հավելեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով։ Խոսքը վերաբերում է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։

Մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ապա կալանավորվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով