Ոստիկանությունը նոր ուժեր է բերում դատարանի շենքի մոտ |azatutyun.am|

azatutyun.am։ Ոստիկանությունը նոր ուժեր է բերում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ, որտեղ ժամը 16-ին սպասվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշման հրապարակումը:

Նախորդ օրերի համեմատ այսօր դատարանի շենքի մոտ ավելացել է թե՛ ի պաշտպանություն Քոչարյանի և թե՛ նրա դեմ ակցիաների մասնակիցների թիվը: Չնայած կոռեկտության և փոխադարձ վիրավորանքներ չհնչեցնելու՝ հակընդդեմ ակցիաների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը և ոստիկանների կոչերին, լարվածությունը պարբերաբար աճում է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով