Ադրբեջանի ԶՈՒ կրակոցներից Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հուլիսի 7-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես, Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ 

Ըստ աղբյուրի՝ հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով