Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց |1lurer.am|

1lurer.am: Սերժ Սարգսյանի և մյուսների գործով երկու վկայի՝ Հայաստանի սահմանը լքելու հանգամանքը ճշտելու համար հարցում կկատարվի:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է հարցաքննվեր գործով առանցքային վկա Սևան Քոչարյանը. նախորդ նիստին չներկայանալու պատճառով դատարանը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել, ինչը ոստիկանները չեն կատարել: Դատարանը կդիմի ոստիկանապետին՝ հանգամանքները ճշտելու համար:

Մյուս վկայի փաստաբանն էլ դատարան գրություն էր ուղարկել՝ նշելով, որ իր վստահորդը անձնական խնդիրների պատճառով բացակայում է երկրից: Սա ևս դատարանը կճշտի:

Վկաների բացակայության պատճառով դատական նիստը մեկ ամսով հետաձգվել է:

Հիշեցնենք, որ դիզվառելիքի մոտ կես միլիարդ դրամի հափշտակության գործով, Սերժ Սարգսյանից բացի, անցնում են նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության վարչության պետ Գևորգ Հարությունյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով