Սյունիքից որոշ հողամասեր կամրացվեն ԱԱԾ-ին

Կառավարությունը այսօր որոշեց Գորիսի և Տեղ համայնքների, ինչպես նաև Խնձորսկ գյուղի որոշ հողամասեր ամրացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ամրացնել ՀՀ  հարավ-արևելյան սահմանները, որի նպատակով առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր։

  «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդմամբ։ Նախագծի ընդունմամբ ՀՀ-ն Գորիս և Տեղ համայնքների կողմից կընդունի համապատասխանաբար՝ 0.15297 հա և 0.6 հա հողամասերը և պաշտպանական նպատակներով նշված հողամասերն ու պետական սեփականություն հանդիսացող Խնձորեսկ գյուղի 37-րդ փողոցի  124 հասցեում գտնվող 0.3201  հա հողամասը կամրացվեն ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով