Վրաստանի ՆԳ նախարարը հանդիպեց ցուցարարներին |aliq.ge|

aliq.ge: Քիչ առաջ Վրաստանի ՆԳ-ի նախարար Գիորգի Գախարիան հանդիպեց խորհրդարանի շենքի առջև ընթացող ակցիայի մասնակիցներին՝ կոչ անելով ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին:

«Այն ինչ հիմա կատարվում է, կոչվում է գրոհ պետական ինստիտուտների դեմ», — ասել է նախարարը:

Հայտարարություն է տարածել նաև Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ կոչ անելով ցուցարարներին դադարեցնել բռնությունը, հակառակ դեպքում ոստիկանությունը կկիրառի օրենքով նախատեսված միջոցներ:

Հիշեցնենք՝ իրավիճակը խորհրդարանի շենքի մոտ գնալով լարվում է, ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել:

Բողոքի պատճառը Թբիլիսիում մեկնարկած ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովն էր, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով