Մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ կարող են հարուցվել կարգապահական վարույթներ․ նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

Ազգային ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։

Ըստ օրինագծի՝ մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ կարող են հարուցվել կարգապահական վարույթներ։ 

Նախագիծը ներկայացնելիս արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը պարզաբանել էր, որ վարույթ կարող է հարուցվել նաև ՄԻԵԴ-ի այն վճիռներով, որոնք կայացվել են մինչև օրենսգրքի այս փոփոխությունը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով