Նշանակալի ավանդ ունեցող օտարեկրյա քաղաքացիներին պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն կտրամադրվի

Ազգային ժողովը այսօր արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկեց ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն կտրվի պարզեցված կարգով ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչն էլ կհանդիսանա նշված բնագավառների զարգացման էական գործոն։  

Նախագծի հիմնական զեկուցող Արա Ֆիդանյանն ասաց՝  նախագծով նախատեսվում է նաև, որ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագարությունը և գնահատման չափորոշիչները սահմանելու լիազորությունը կվերապահվի ՀՀ կառավարությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով