ՆԱՏՕ-ի երկրները ստորագրել են դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունները |hetq.am|

hetq.am: ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրի դեսպանները երեքշաբթի օրը՝ հուլիսի 5-ին, ստորագրել են դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ արձանագրությունները։ Արդյունքում երկու երկրները հիմա կարող են մասնակցել Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր նիստերին, սակայն դեռևս չունեն ձայնի իրավունք։

«Երկու երկրները պաշտոնապես հաստատել են իրենց ցանկությունն ու կարողությունը կատարելու քաղաքական, իրավական և ռազմական պարտականությունները, որոնք նախատեսված են ՆԱՏՕ-ին անդամակցությամբ»,- Deutsche Welle-ի փոխանցմամբ նշվում է դաշինքին անդամակցության մասին արձանագրության մեջ։

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ որոշումը պետք է հաստատվի դաշինքի անդամ բոլոր 30 երկրի կողմից։ Գերմանական խորհրդարանը արդեն իսկ այս շաբաթ կարող է քվեարկել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության օգտին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով