Ռուսաստանը Բուլղարիայից պահանջել է չեղարկել 70 դիվանագետների արտաքսումը՝ սպառնալով փակել իր դեսպանատունը

Բուլղարիայի իշխանությունը հրաժարվել է կատարել այն որոշման չեղարկման Ռուսաստանի պահանջը, որի համաձայն՝ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների 70 աշխատակիցներ պետք է լքեն Բուղարիան, գրում է Meduza-ն։

«Մենք թույլ չենք տա օտարերկրյա դիվանագետներին վերջնագիր ներկայացնել բուլղարական պետությանը», – հայտարարել է Բուլղարիայի վարչապետի պաշտոնակատար Կիրիլ Պետկովը։

Հուլիսի լույս 1-ի գիշերը Սոֆիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Բուլղարիայի իշխանությունից պահանջել է չեղարկել իր որոշումը, որի համաձայն՝ մինչև հուլիսի 3-ը երկիրը պետք է լքի ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների 70 դիվանագետ և աշխատակից։

«Այլապես ռուսական ղեկավարության առջև կդրվի Սոֆիայում ՌԴ դեսպանատան փակման հարցը, ինչն ինքնաբերաբար նշանակում է նաև Մոսկվայում Բուլղարիայի դեսպանատան փակում», – հայտարարել են ռուսաստանցի դիվանագետները։

Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն «Ինտերֆաքսին», Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանատան փակման հարցը կքննարկվի ՌԴ ԱԳՆ-ում և անհրաժեշտության դեպքում զեկույց կներկայացվի նախագահին։

Նշենք, որ հունիսի վերջին Բուլղարիայի ԱԳՆ-ն որոշել է կրճատել երկրում ռուսաստանցի դիվանագետների թիվը, որպեսզի այն չգերազանցի Ռուսաստանում բուլղարացի դիվանագետների թիվը։ Ընդհանուր առմամբ, Բուլարիայում պետք է մնա շուրջ 50 ռուսաստանցի աշխատակից։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով