Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը |azatutyun.am|

azatutyun.am: Փարիզում այսօր հանդիպել են Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ժան-Իվ Լե Դրիանը և Էլմար Մամեդյարովը:

Կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը ընդգծել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործումը, որոնց շուրջ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Ըստ Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի ծառայության, Լե Դրիանը հավաստիացրել է իր ադրբեջանցի պաշտոնակցին, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վճռական և անկողմնակալ է հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու հարցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն