Ջոնսոնը նախաձեռնելու է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերի ավելացում |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի վարչապետը պատրաստվում է նախաձեռնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական ծախսերի ավելացում:

Բորիս Ջոնսոնի կարծիքով՝ դաշինքի անդամ երկրները պետք է իրենց համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսից ավելին ծախսեն ռազմական կարիքների վրա։ Նա Մադրիդի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ կանի մեծացնել իրենց պաշտպանական ծախսերը՝ ի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման, հայտնել են Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակից։

2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո ՆԱՏՕ-ի անդամ երկրները պարտավորվել են իրենց ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը ծախսել պաշտպանության վրա: ՆԱՏՕ-ի 30 երկրներից միայն 8-ն են հասել դրան կամ գերազանցել այդ նպատակը 2021-ին, ընդ որում մի շարք երկրներ` ներառյալ Գերմանիան և Իտալիան, այս տարի ավելացրել են իրենց պաշտպանական ծախսերը Ուկրաինայի պատերազմի պատճառով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով