Հետազոտվել են Քոչարյանի և Գևորգյանի գործով փաստաթղթերը |1lurer.am|

1lurer.am: Դատարանն այսօր հետազոտել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի կաշառքի գործով առկա փաստաթղթերը:

Դրանցից մեկն, ըստ պաշտպանական կողմի, պատշաճ թարգմանված չէ, հետևաբար այն չի կարող օգտագործել վարույթն իրականացնող մարմինը։

Պաշտպանները միջնորդել են փաստաթուղթը թարգմանելու համար թարգմանիչ ներգրավել, որի մասնակցությունը դատարանը կապահովի հաջորդ նիստին: Այնուհետև դատավոր Աննա Դանիբեկյանը թույլատրել է Արմեն Գևորգյանին՝ հուլիսի 9-13-ը մեկնել Մոսկվա՝ մասնակցելու Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին։

Դատական հաջորդ նիստը կշարունակվի հուլիսի 19-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով