Լին Թրեյսին հանդիպել է Սաշիկ Սուլթանյանի հետ. քննարկել են վերջինիս դեմ հարուցված քրգործը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հունիսի 27-ին հանդիպել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաշիկ Սուլթանյանին։

Դեսպանատնից  հայտնում են, որ նրանք անդրադարձել են Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործին և քննարկել ազատ արտահայտվելու իրավունքի կարևորությունը, հատկապես՝ էթնիկ փոքրամասնությունների և այլ խոցելի խմբերի համար։

Դեսպան Թրեյսին նշել է, որ ազատ արտահայտվելու իրավունքն այն հիմքն է, որի վրա կառուցվում են տոկուն պետությունները և որը խիստ էական է ժողովրդավարության համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով