Ավտոճանապարհային կապը ՌԴ-ի հետ կվերականգնվի 2 ժամվա ընթացքում․ Վահան Քերոբյան

Ավտոճանապարհային կապը ՌԴ-ի հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հենց նոր զրուցեցի իմ վրացի գործընկեր, փոխվարչապետ եւ էկոնոմիկայի նախարար Լեւան Դավիթաշվիլիի հետ, ով հաղորդեց, որ ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ առատ տեղումների հետեւանքով վարարած գետերը  վնասել են Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի մի հատվածը ՌԴ հետ սահմանի մոտ, ինչի արդյունքում Վրաստանը ժամանակավորապես փակել է Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով