Պուտինն ընդունել է G20-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է իր ինդոնեզացի գործընկեր Ջոկո Վիդոդոյի հրավերը՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին, որը կայանալու է Բալի կղզում նոյեմբերի 15-16-ը, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ճշտող հարցին, թե արդյոք ռուսական կողմը պատասխանել է հրավերին, Ուշակովն ասել է․ «Այո, մենք հաստատել ենք, որ մեր մասնակցությունը նախատեսվում է»։

Ինչ վերաբերում է մասնակցության ձևաչափին, ապա նա հայտնել է, որ «դեռևս հրավիրում են առկա ձևաչափով»։

«Ժամանակ դեռ շատ կա։ Հուսով եմ, որ համավարակը թույլ կտա այդ միջոցառումն անցկացնել առկա ձևաչափով», – ասել է Ուշակովը։

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով