Մենք գազային ճգնաժամի մեջ ենք․ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

Գերմանիայի իշխանությունը որոշել է ակտիվացնել, այսպես կոչված, տագապի ռեժիմը՝ գազի մատակարարման ոլորտում վթարային պլանի երկրորդ աստիճանը։ Այս մասին, ինչպես հայտնում է DW-ն, այսօր հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար, փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը։ Նա բացատրել է դա Ռուսաստանի գազի մատակարարման կրճատմամբ և գազի բարձր գներով։

«Մենք գազային ճգնաժամի մեջ ենք։ Այսուհետ՝ գազը դեֆիցիտ ապրանք է։ Գներն այսօր արդեն բարձր են, և մենք պետք է նախապատրաստվենք դրանց հետագա բարձրացմանը», – ասել է Հաբեկը։

Նրա խոսքով՝ ռուսական մատակարարումների կրճատումը «տնտեսական գրոհ է» Գերմանիայի նկատմամբ։

Վթարային պլանի երկրորդ աստիճանը հայտարարվում է գազամատակարարման խաթարումների առաջացման կամ գազի չափազանց մեծ պահանջարկի դեպքում։ Այս փուլում ենթադրվում է, որ շուկան դեռ ունակ է ինքնուրույն հաղթահարելու այս խնդիրներն՝ առանց արտաշուկայական միջոցների ձեռնարկման։

Վթարային պլանի երրորդ փուլն՝ արտակարգ իրավիճակն, ակտիվացվում է, երբ գազամատակարարումը վատթարանում է այնքան, որ դրությունն այլևս հնարավոր չէ շտկել առանց պետության միջամտության։

Պլանի առաջին աստիճանը հայտարարվել էր դեռևս մարտին։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով