Բուլղարիայի վարչապետ Պետկովը հրաժարական է տվել, նա խորհրդարանում չի ստացել վստահության քվե |1lurer.am|

1lurer.am: Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը խորհրդարանում՝ իր կաբինետին անվստահություն հայտնելու համար, մեղադրել է տեղացի երեք քաղաքական գործիչներին և Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովային։

Պետկովը Միտրոֆանովայից բացի՝ իշխանությունը տապալելու համար մեղադրել է գործարար և նախկին պատգամավոր Դելյան Պեևսկուին, GERB կուսակցության ղեկավար Բոյկո Բորիսովին և «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցության ղեկավար Սլավի Տրիֆոնովին։

Բուլղարիայի պաշտոնաթող վարչապետը հայտարարել է, որ շարունակելու է պայքարը երկիրը կոռուպցիայից ազատելու և Բուլղարիան նորմալ, հաջողակ եվրոպական երկիր դարձնելու համար:

Ըստ Ռիա Նովոստիի՝ Սոֆիայում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ չի մեկնաբանում Բուլղարիայի ներքին գործերն ու երկրի վարչապետի հայտարարությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով