Հրաչյա Սարգսյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արմեն Բեգոյանին:

Այս մասին տեղեկացնում է ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը։

Կարևորելով մայրաքաղաքում կանաչապատ տարածքների պահպանումն ու ավելացումը՝ քաղաքապետը հույս է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում զգալի փոփոխությունները տեսանելի կլինեն:

Նորանշանակ տնօրեն Արմեն Բեգոյանն էլ հավաստիացրել է, որ կանաչապատման ոլորտում կլինեն նոր մոտեցումներ՝ արդիական լուծումներից մինչև ֆունկցիոնալ կանաչապատում:

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով