Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել, ենթադրաբար՝ ԱԹՍ-ների գրոհի պատճառով

Ռուսաստանի Ռոստովի շրջանի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Այն, ենթադրաբար, սկսվել է երկու ԱԹՍ-ների գրոհից հետո։ ՌԴ ԱԻՆ աշխատակիցները մարել են հրդեհը, ձեռնարկության աշխատանքը վերականգնվել է, հայտնում է «Կոմերսանտը»։

«Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհը բռնկվել է ԱԹՍ-ների՝ գործարանի տեխնիկական սարքավորումների վրա հարձակման հետևանքով։ Գործարանի տարածքում երկու անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել», – Տելեգրամում հայտնել է շրջանի ղեկավար Վասիլի Գոլուբևը։

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով տաղական իշխանություններում իր աղբյուրները, հայտնում է, որ ԱԹՍ-ներն ուկրաինական են եղել։ Ուկրաինայի իշխանությունը պաշտոնապես չի հաստատել գործարանին հարվածելու մասին լուրը։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով