Հայաստանում գործազրկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են. Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Կառավարության այսօրվա նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ երեկ մեկնարկած «Աշխատիր Հայաստան» ծրագրին:

«Հայաստանում գործազրկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են: 2018 թվականին ներդրված նոր մեթոդաբանության առումով միջգերատեսչական հանձնաժողովը մշակել է մի ծրագիր, որը հենված է երեք հենասյուների վրա: Առաջինը՝ մարդկային կապտալի զարգացումն է, երկրորդը՝ զբաղվածության խթանումը և երրորդը՝ ինստիտուցիոնալ բարեփոխումները:

Այս երեք ուղղություններով կոնկրետ թիրախներ և ժամանակացույց է սահմանվելու»,-ասաց նա և խնդրեց գերատեսչություններին մինչև հունիսի տասնհինգը սահմանել ժամանակցույցը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով