«Դիմադրություն» շարժման հավաքն ԱԱԾ-ի մոտ ավարտվեց. հանրահավաքը տեղի կունենա հունիսի 24-ին |news.am|

news.am: «Դիմադրություն» շարժման հավաքն ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ քիչ առաջ ավարտվեց։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտարարեց, որ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 24-ին՝ Ֆրանսիայի հրապարակում։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ հունիսի 20-ին, հավաքվել էին Ֆրանսիայի հրապարակում, որտեղից երթով շարժվել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, Ոստիկանության եւ ԱԱԾ շենքեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով