Սուբվենցիայի ծրագրային 58 նոր հայտ՝ Հայաստանի 8 մարզերից․ տեղի է ունեցել գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։ 

Նիստի ընթացքում շահագրգիռ պետական կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի 8 մարզերից ստացված սուբվենցիայի ծրագրային 58 հայտերը։

Դրանք վերաբերել են մի շարք բնակավայրերի գազիֆիկացմանը, մանկապարտեզների վերանորոգմանն ու բարեկարգմանը, վերելակների փոխարինմանը, փողոցներում լուսավորության համակարգերի կառուցմանը, ասֆալտապատման աշխատանքներին, աղբատար մեքենաների ձեռքբերմանը և այլն։

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով