Ուկրաինայի նախագահը ստիպված է բանակցել Ռուսաստանի հետ․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը Ռումինիա է ժամանել ՆԱՏՕ-ի հարավային թև և Մոլդովա կատարելիք եռօրյա այցի շրջանակում, խոստացել է «ամեն ինչ անել»՝ դադարեցնելու համար Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, հայտնում է Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը։

«Մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ կանգնեցնելու համար ռուսական զորքերը, որպեսզի օգնենք ուկրաինացիներին, նրանց բանակին և բանակցությունների վերսկսմանը», – ասել է նա։

Ֆրանսիայի նախագահն այսօր ավելի ուշ մեկնելու է Մոլդովա՝ հանդիպելու արևմտամետ նախագահ Մայա Սանդուի հետ։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում են նաև, որ հունիսի 16-ին նա այցելելու է Կիև, սակայն այս տվյալները չի հաստատել Մակրոնի գրասենյակը։

«Առաջին իսկ օրվանից Ֆրանսիան հստակ հայտարարել է, որ Ռուսաստանն ագրեսոր է։ Բայց մենք պետք է սթափ դատենք։ Մենք չենք պատերազմում Ռուսաստանի դեմ», – ասել է նա։

«Ուկրաինայի նախագահն ու նրա պաշտոնյաները ստիպված են բանակցել Ռուսաստանի հետ», – հավելել է Ֆրանսիայի նախագահը։

 

Նորա Վանյան

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով