Խորհրդարանը հաստատեց 2021 թ․-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Խորհրդարանը այսօր հաստատեց 2021 թ․-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը․ այն հաստատվեց 68 կողմ, 0 դեմ ձայներով։

Հաշվետվության քննարկման ընթացքում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ 2021 թ. պետական բյուջեն հաստատվել եւ իրականացվել է Կառավարության գործունեության ծրագրի նպատակներին համապատասխան: «Այդ սահմաններում իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել մակրոտնտեսական կայունության երաշխավորմանը, աճի եւ զարգացման ներուժի ավելացմանը, սոցիալական եւ տնտեսական տարբեր ծրագրերի միջոցով առաջնահերթ խնդիրների կարգավորմանը»։

Նշենք, որ այսօր ընթացան ՀՀ  8-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի վերջին նիստերը․ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո նստաշրջանն ավարտվեց։ Խորհրդարանի չորրոդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով