Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովի հունիսի 9-ի որոշմամբ՝ ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր, մոլեկուլային կենսաբան և նեյրոկենսաբան, պրոֆեսոր Արտեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ:

Այս մասին հայտնում են ԳԱԱ-ից, նշելով, որ պրոֆեսոր Փաթափությանն ունի ակնառու նվաճումներ մոլեկուլային կենսաբանության և նյարդաֆիզիոլոգիայի բնագավառում:  2021 թվականին նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում՝ ջերմության և շոշափելիքի ռեցեպտորների վերաբերյալ հայտնագործության համար։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով