Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ |factor.am|

factor.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ նա պետք է մասնակցի ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նիստերին։

Միջնորդությունը ներկայացնելիս պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրել էր դատավորին թույլատրել Գևորգյանին հունիսի 19-ից մինչև 25-ը բացակայել երկրից։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարել էր, որ հավանական ռիսկերի գնահատումը թողնում են դատարանի հայեցողությանը։ Լսելով կողմերին՝ դատավոր Աննա Դանիբեկյանը, հաշվի առնելով նախորդ փորձը, որոշել է թույլ տալ ընդդիմադիր պատգամավորին մեկնել երկրից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով