«Գազպրոմը» հայտնել է «Հյուսիսային հոսք» խողովակաշարով գազի մատակարարման 40% կրճատման մասին

«Հյուսիսային հոսք» խողովակաշարով գազի մատակարարումը կնվազի 40%-ով՝ Siemens ընկերության կողմից վերանորոգման աշխատանքները ժամանակին չիրականացնելու պատճառով, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտնել է ռուսական «Գազպրոմ» ընկերությունը։

««Հյուսիսային հոսք» գազատարով գազի մատակարարումը ներկա պահին կարող է ապահովվել օրական մինչև 100 մլն կուբամետր ծավալով (այն դեպքում, երբ պլանային ծավալն օրական 167 մլն կուբամետր է), – ասված է ընկերության հայտարարությունում։

Այս լուրի հետևանքով Եվրոպայում գազի գներն աճել են ավելի քան 10%-ով հասնելով հազար կուբամետրի դիմաց մինչև $978-ի։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով