Ֆրանսիայի հրապարակում լուսադեմին արտակարգ դեպք է տեղի ունեցել. անհայտ մեքենան ընթացել է վրաններից մեկի ուղղությամբ |armtimes.com|

armtimes.com: Այս լուսադեմին՝ ժամը 6-ի սահմաններում,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որն արդեն տևական ժամանակ է՝ փակ են պահում ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները: Այնտեղ տեղադրված վրաններից մեկի ուղղությամբ  է ընթացել մարդատար մեքենա՝ հասցնելով ճեղքել ոստիկանական հսկողությունը:

Այս մասին հայտնում են ընդդիմադիր պատգամավորները՝ նշելով, որ միջադեպի արդյունքում վրաններից մեկը վնասվել է:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հայտնեց, որ վրանի մեջ կային քաղաքացիներ, այս պահին ճշտում են՝ տուժածներ կան, թե ոչ: Նա նաև նշեց, որ վարորդը հեռացել է հրապարակից, ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել, ավտոմեքենայի համարանիշները չեն ֆիքսվել:

Նրա խոսքով՝ տարածքում կան բազմաթիվ տեսախցիկներ և դժվար չի լինելու պարզել, թե ով է եղել հիշյալ մեքենայի ղեկին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով