Կառավարությունը սահմանեց առողջապահության համակարգում առկա տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվության կառավարման կարգը

Կառավարությունն  այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով սահմանեց էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվության կառավարման կարգը։ 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների բազայի ապանձնավավորված տեղեկատվությունը համարվում է ՀՀ սեփականությունը, որի կառավարումն իրականացվում է ՀՀ սահմանված կարգով։
«Առողջապահության ոլորտի արդյունավետ կառավարման և հետագա զարգացման համար կարևոր նախապայման է ժամանակակից էլեկտրոնային առողջապահության համակարգի առկայությունը, որը հնարավորություն է ընձեռում արդյունավետ կերպով իրականացնել բնակչության առողջապահական տվյալների մուտքագրումը, մշակումը, պահպանումը, արխիվացումը, անձնական տվյալների ապանձնավորումը, օգտագործումը էլեկտրոնային միջավայրում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով