Համաշխարհային բանկը Հայաստանում 2022-ին կանխատեսում է 3.5 տոկոս տնտեսական աճ |armenpress.am|

armenpress.am: Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2022 թվականին կանխատեսում է 3.5 տոկոս տնտեսական աճ, իսկ 2023-ին՝ 4.6 տոկոս:

Հրապարակվել է Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը:

Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարներ (#GEP) հունիսյան զեկույցը կանխատեսում է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսությունը 2022 թվականին կնվազի մոտ 3%-ով՝ հաշվի առնելով Ուկրաինայում ընթացող պատերազմը և դրա հետևանքները:

Զեկույցը կանխատեսում է, որ Հայաստանում տնտեսական աճը 2022-ին կլինի 3,5 տոկոս , իսկ 2023-ին` 4,6 տոկոս, իսկ 2024-ին՝ 4.9 տոկոս:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով