Ռուսաստանի բոլոր բուհերը հեռացվել են Բոլոնիայի գործընթացից․ ՌԴ կրթության նախարարություն

Բոլոր ռուսաստանյան կրթական կազմակերպությունները հեռացվել են Բոլոնիայի կրթական գործընթացից, ՏԱՍՍ-ի փոխանցմաբ՝ հայտարարել է Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Դմիտրի Աֆանասևը։

Բոլոնյան խումբը ապրիլի 11-ին հայտարարել էր Բոլոնիայի գործընթացի բոլոր կառույցներում Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցչության դադարեցման որոշման մասին, հիշեցրել է Աֆանասևը։

«Փաստացի, հաշվի առնելով այն, որ մեր ռեկտորները, կրթական կազմակերպությունների ղեկավարները ստորագրել են Ռուսաստանի ռեկտորների միության դիմումը, որում աջակցություն էին հայտնում նախագահին հատուկ գործողության առնչությամբ, փաստացի երկրի բոլոր կրթական կազմակերպությունները հեռացվել են Բոլոնիայի գործընթացից», – հայտարարել է նա։

ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը մայիսի 24-ին «անցած շրջափուլ» էր անվանել կրթության Բոլոնյան համակարգը՝ հայտարարելով, որ Ռուսաստանում սեփական համակարգ կստեղծվի։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով