Ղազախստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում |factor.am|

factor.am: Ղազախստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում: Սահմանադրական բարեփոխումները նախատեսում են խորհրդարանի դերի ուժեղացում։

Ինչպես Agence France-Presse-ին հղում անելով գրում է 1Tv.ge-ն, եթե փոփոխությունները հաստատվեն, ապա նոր սահմանադրությունը չի նախատեսի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի արտոնությունները, ով 2019 թվականին հրաժարական տալուց հետո պահպանեց իր լայն լիազորություններն ու ղեկավարության կարգավիճակը։

Միաժամանակ նախաձեռնված սահմանադրական փոփոխություններն արգելում են նախագահի հարազատներին պետական ​​պաշտոններ զբաղեցնել։

Նաև կստեղծվի սահմանադրական դատարան և կարգելվի մահապատիժը։ Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հանրաքվեն բնութագրում է որպես կառավարման «սուպերնախագահական» ձևից անցում դեպի նախագահական կառավարման ձև՝ ուժեղ խորհրդարանով:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով