Քոչարյանի գործով ընթանում է դռնփակ դատական նիստ. հրապարակվելու են գաղտնի տեղեկություններ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով արդեն չորրորդ օրն ընթացող դատական նիստում որոշվեց անցկացնել դռնփակ նիստ, որի ժամանակ պետք է հրապարակվեն գաղտնի տեղեկություններ:

Դռնփակ անցկացնելու առաջարկը մեղադրյալինն էր, որից հետո պաշտպանները ձևակերպեցին միջնորդությունն ու ներկայացրեցին դատավորին: Հայտարարված կարճ ընդմիջման ժամանակ լրագրողներին դուրս հրավիրեցին և գումարվեց դռնփակ նիստը:

Նիստին ներկա է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Պաշտպանական կողմն առաջարկեց, որպեսզի նիստին մասնակցեն նաև Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ովքեր եկել էին դատարան և ներկայացրել անձնական երաշխավորություն՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու առնչությամբ: Դատավորը, սակայն, թույլ չտվեց, որ նրանք մասնակցեն դռնփակ նիստին:

Սահակյանն ու Ղուկասյանը հեռացան դատարանից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով