Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրին վերընտրվել է 7-րդ անգամ

Լիբանանի նորընտիր խորհրդարանն այսօր կայացած իր առաջին նիստի ժամանակ չնչին առավելությամբ յոթերորդ անգամ խոսնակի պաշտոնում վերընտրել է շիա մուսուլման Նաբիհ Բըրիին, հայտնում է Reuters-ը։

84-ամյա Բըրին ստացել է խորհրդարանի 128 անդամներից 65-ի քվեն։ Լիբանանում գործող քաղաքական համակարգի համաձայն՝ խորհրդարանի նախագահն ընտրվում է շիա մուսուլմանների համայնքից։

Բըրին շիական «Ամալ» շարժման առաջնորդն է, նա խորհրդարանի խոսնակի պաշտոնը զբաղեցնում է 1992 թ-ից և «Հզբոլլահի» մտերիմ դաշնակիցներից է։ Շիական «Հզբոլլահ» շարժումն ու նրա դաշնակիցներն այս խորհրդարանում այլևս մեծամասնություն չեն կազմում, ինչպես 2028 թ-ի ընտրություններից հետո էր։

Խորհրդարանական ընտրությունները Լիբանանում կայացել են այս տարվա մայիսի 15-ին և առաջինն էին Լիբանանի տնտեսական ճգնաժամի մեկնարկից և 2020 թ-ին Բեյյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո։

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով