Ի պատասխան Օհանյանի՝ Վահագնի թաղամասում առանձնատուն ունենալու հերքումների՝ Դատախազությունը պնդում է՝ հիմնավորումներ կան |armtimes.com|

armtimes.com: Սեյրան Օհանյանի գրառմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին՝ եթե Դատախազությունը հայցադիմումն այս բովանդակությամբ ուղարկել է դատարան, հետևաբար հիմնավորված է համարում այդ գույքի փաստացի պատկանելիությունը նշված անձին:

«Դատական քննության ընթացքում կողմերը կներկայացնեն իրենց ապացույցները, ըստ որի՝ դատարանը որոշում կկայացնի»,- հավելեցին Դատախազությունից:

Հիշեցնենք, որ այսօր Դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարան Սեյրան Օհանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը (այդ թվում նաև Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը), իսկ անհնարինության դեպքում՝ մոտ 1,1 միլիարդ դրամ:  

Օհանյանը հայտարարել է, որ որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չի տիրապետել, չի տիրապետում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով