Ռուսաստանը շարունակելու է գազի անխափան մատակարարումը Սերբիային․ Պուտինն ու Վուչիչը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Սերբիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Վուչիչը հեռախոսազրույց են ունեցել, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Առարկայական քննարկումներ են եղել երկկողմանի հարաբերությունների արդիական օրակարգի հարցերի շուրջ՝ ներառյալ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։ Պայմանավորվածություն է ձերք բերվել, մասնավորապես, այն մասին, որ Ռուսաստանը շարունակելու է բնական գազի անխափան մատակարարումները Սերբիային», – նշված է հաղորդագրությունում։

Բացի այդ, կողմերը «կարծիքներով են փոխանակվել մի շարք միջազգային թեմաների՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և Կոսովոյի շուրջ իրադարձությունների զարգացման շուրջ»։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով