ՀՀ-Արցախ հարաբերություններում որևէ խնդիր չի առաջանա՝ անկախ դատարանի որոշումից․ Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am։ Որևէ գործընթաց որևէ կերպ չի կարող ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Վերջինս նման հայտարարություն արեց՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի՝ դատարան ներկայացրած երաշխավորությունը որևէ կերպ կարող է ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա ղեկավարների մակարդակով, հատկապես, որ վերջին շրջանում նշվում է, որ լարվածություն կա ղեկավարների հարաբերություններում:

«Նույնիսկ դատարանի դրական որոշման պարագայում Հայաստան-Արցախ հարաբերություններում որևէ խնդիր չի կարող առաջանալ»,-ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով