Մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախի զինված ուժերից մեկ մարդ չի բերվել. Ռոբերտ Քոչարյան |aysor.am|

aysor.am։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս հայտարարեց, որ պատրաստվում է պետական գաղտնիք հրապարակել և խնդրեց՝, որ լրագրողները մի քանի րոպեով դուրս գան դահլիճից։

Նրա պաշտպան Ռուբեն Սահակյանը, սակայն, լրացուցիչ աղմուկից խուսափելու համար, միջնորդեց ելույթի այդ հատվածը ներկայացնել ավելի ուշ։

Քոչարյանը համաձայնեց իր փաստաբանի միջնորդության հետ և դատարանի թույլտվությամբ որոշվեց այդ դրվագը ներկայացնել ավելի ուշ։

Այնուամենայնիվ, Քոչարյանը հստակեցրեց՝ ինչի մասին է խոսքը լինելու.

«Ես ուղղակի մեկ նախադասությամբ ասեմ, որ Արցախի զինված ուժերից մեկ մարդ չի բերվել Հայաստանի Հանրապետություն այդ իրադարձությունների ընթացքում։ Մեկ մարդ չի բերվել։

Հետո կբացատրեմ՝ ինչի մասին է խոսքը։ Ապօրինի ներգրավման մասին հայտարարությունները, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում։

Իրենց (նկատի ունի Գլխավոր դատախազությանը) կառույցում կա զինդատախազություն, որը պետք է տիրապետի ՊՆ կառուցվածքին։ Եթե ՀՀ դատախազությունը չի տիրապետում ՀՀ ՊՆ կառուցվածքին, էլ ասելու բան չունեմ, ի՞նչ ասեմ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով