Շվեդիան ահաբեկչական կազմակերպություններին չի ֆինանսավորում․ երկրի վարչապետ

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտնել է, որ շվեդ դիվանագետներն Անկարայում այսօր կայանալիք հանդիպումների ժամանակ կքննարկեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության առնչությամբ Թուրքիայի պահանջները, գրում է Reuters-ը։

«Մենք կքննարկենք [առարկությունների] ցանկը, կպարզենք մի շարք հարցեր, որոնք մեդիահաղորդագրություններում և այլ տեղերից ստացված հաղորդագրություններում անհստակ էին», – ասել է Անդերսոնը Ստոկհոլմում կայացած ասուլիսի ժամանակ։

«Ակնհայտ է, որ մենք փող չենք ուղարկում ահաբեկչական կազմակերպություններին, զենք՝ նույնպես», – ընդգծել է նա։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով