ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ինովեյթ Արմենիա» ամենամյա փառատոնում հանդես է եկել բանախոսությամբ |tert.am|

tert.am: Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին։ Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից:

Փառատոնի ընթացքում քարտուղար Գրիգորյանը հանդես է եկել բանախոսությամբ Հայաստանում հետհեղափոխական գործընթացների, քաղաքական փոփոխությունների, արձանագրված նվաճումների, Հայաստանի անվտանգության բովանդակության, անվտանգության ոլորտում առաջադրված նպատակների, Անվտանգության խորհրդի գործունեության և տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում Հայաստանի ծրագրերի մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով