hetq.am։ Հայաստանի «Խուլ ու համրերի միավորում» հասարակական կազմակերպության շենքի դիմաց հերթական միջադեպն է տեղի ունեցել: Հասարակական կազմակերպության որոշ անդամներ և վերջիններիս հարազատները բողոքի ակցիայի միջոցով պահանջել են միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հրաժարականը, իրավիճակը թեժացել է, և ոստիկանություն անձինք ենք տարվել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ասաց, որ ոստիկանություն բերվածներ կան, դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում:
«Խուլ ու համրերի» միավորում հասարակական կազմակերպության դիմաց պարբերաբար նմանատիպ միջադեպեր են գրանցվում: Տարիներ շարունակ միավորման անդամների մի մասն ու վերջիններիս հարազատները պահանջում են միավորման նախագահի հրաժարականը: