Պուտինը հայտարարել է ազգային արժույթներով հաշվարկների անցնելու դրական արդյունքի մասին

Գործընկերների հետ ազգային արժույթներով հաշվարկների անցնելն իր արդյունքն է տալիս, դա նպաստում է ռուբլու ամրապնդմանը, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր գործընկերների հետ առևտրում ազգային արժույթին՝ ռուբլուն, անցնելը նույնպես իրենն ասում է։ […] Իրավիճակն օբյեկտիվորեն այնպես դասավորվեց, որ մենք դա արեցինք։ Ոչ ի վնաս մեր գործընկերների, ուզում եմ սա ընդգծել։ Ոչ ի վնաս մեր գործընկերների։ Կատարելով մեր բոլոր պարտավորությունները», – ասել է նա։

Պուտինը նաև նշել է, որ ռուսական տնտեսությունը դիմանում է պատժամիջոցներին․

«Ցանկանում եմ նշել, որ, չնայած բոլոր բարդություններին, ռուսական տնտեսությունը դիմանում է պատժամիջոցային հարվածին, բավականին արժանապատիվ ձևով է դիմանում։ Այս մասին են վկայում բոլոր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները»։

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով