azatutyun.am։ ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Միացյալ Նահանգների և Իրանի միջև ավելի ու ավելի սրվող առճակատման հռետորաբանության կապակցությամբ և հանդարտության կոչ է արել:
Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Թվիթերում գրել է․ – «Եթե Իրանը ցանկանա կռվել, դա կլինի Իրանի պաշտոնական վերջը»:
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դատապարտել է Թրամփի «ցեղասպանական խայթոցները» և զգուշացրել ԱՄՆ նախագահին՝ չսպառնալ իր երկրին:
«Կխնդրեինք բոլոր կողմերին նվազեցնել հռետորաբանության տոնը», – հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: