ՆԱՏՕ նոր անդամների մուտքը վտանգ չի ներկայացնում ոչ մի երկրի համար․ Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու պատմական որոշմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Երեկ Բայդենն ասել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը շրջադարձային են եվրոպական անվտանգության մեջ, և մայրցամաքի հյուսիսում գտնվող երկրների միացումը կամրապնդի ամբողջ դաշինքի դիրքերը։

«Ես ուղիղ կասեմ՝ ՆԱՏՕ նոր անդամների մուտքը վտանգ չի ներկայացնում ոչ մի երկրի համար: ՆԱՏՕ-ի նպատակը ագրեսիայից պաշտպանվելն է», – ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Այս շաբաթ սկանդինավյան երկու երկրները պաշտոնական դիմումներ են ներկայացրել դաշինքին, ինչից հետո նոր անդամներ ընդունելու որոշումը պետք է վավերացվի ՆԱՏՕ-ում ընդգրկված երկրների խորհրդարանների կողմից։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով