Աչքի վնասվածք ստացած ցուցարարի մոտ եղջերաթաղանթի էրոզիա է ախտորոշվել |news.am|

news.am: Ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ այսօր՝ մայիսի 18-ին, աչքի վնասվածք ստացած քաղաքացու մոտ աչքի եղջերաթաղանթի էրոզիա է ախտորոշվել։ Այս մասին հայտնեցին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից, որտեղ քաղաքացին տեղափոխվել էր ակցիայի վայրից։

Ակնաբուժական կենտրոնից հայտնեցին, որ քաղաքացին բուժօգնություն է ստացել եւ տուն գնացել։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ քաղաքացիներից մեկն այսօր ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետեւանքով աչքի վնասվածք է ստացել։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով