Գերմանիայի ֆինանսների նախարարը պատրաստ է քննարկել ՌԴ Կենտրոնական բանկի օտարերկրյա ակտիվների առգրավման գաղափարը

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները պատրաստ է քննարկել Ռուսաստանի պետական ակտիվների առգրավման և դրանք Ուկրաինայի վերականգնմանն ուղղելու գաղափարը։ Այս մասին նա ասել է գերմանական Handelsblatt և եվրոպական ևս երեք թերթերին տված հարցազրույցում, գրում է Reuters-ը։

«Քաղաքական առումով ես բաց եմ Ռուսաստանի Կենտրոնական բանկի օտարերկրյա ակտիվների առգրավման գաղափարի համար», – ասել է Լինդները՝ հավելելով, որ այս առաջարկներն արդեն քննարկվում են G7-ի և Եվրամիության շրջանակում։

«Մասնավոր ակտիվների դեպքում մենք պետք է հասկանանք, թե օրինական դաշտում ինչ է հնարավոր անել։ Մենք պետք է հարգենք օրենքի գերակայությունը, նույնիսկ երբ գործ ունենք ռուսաստանցի օլիգարխների հետ», – ասել է նախարարը։

 

Նորա Վանյան

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով