Մայրաքաղաքում անհնազանդության ակցիաները վերսկսվել են. ընդդիմությունը դարձյալ փողոցներ է փակել |1lurer.am|

1lurer.am: «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները։ Մայրաքաղաքում մի շարք փողոցներ են փակվել: Վաղ առավոտից փակվել են Հովսեփ Էմին փողոցը, Բաղրամյան փողոցի Բարեկամություն մետրոյի հատվածը, որոնք կարճ ժամանակ անց բացվել են:

Փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը, Տերյան, Աբովյան փողոցները։ Նոր Նորքում ևս փողոցներ են փակվել, փորձել են փակել Կիևյան փողոցը: Խցանված է Արագած-Մայիսի 9-ը խաչմերուկը: Ոստիկանությունը փորձում է քաղաքացիների օգնությամբ վերականգնել երթևեկությունը։

Երևանի Հանրապետություն փողոցից բերման են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով