Ղազախական ճգնաժամի ընթացքում ՀԱՊԿ-ը շատ ավելի միասնական էր․ Լուկաշենկո |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է անում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներին միասնաբար դիմակայել Արևմուտքի ճնշումներին և Ռուսաստանը թուլացնելու փորձերին։

«Միասնական ճակատի բացակայության պայմաններում հավաքական Արևմուտքը կուժեղացնի ճնշումը հետխորհրդային տարածքի վրա», – դիմելով Մոսկվայում մեկնարկած ՀԱՊԿ հավաքի անդամներին՝ հայտարարել է Լուկաշենկոն։

«Վերջին իրադարձությունների համատեքստում ՀԱՊԿ-ը չի ցուցաբերում այն միասնականությունը, որն առկա էր Ղազախստանում հունվարին ծագած անկարգությունների ժամանակ», – ասել է Բելառուսի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով